ԱԺ նախագահին հրավիրել են Քուվեյթ պաշտոնական այցով

ԱԺ նախագահին հրավիրել են Քուվեյթ պաշտոնական այցով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: ՀովիկԱբրահամյանը կարեւորեց Քուվեյթի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ակտիվացումը,փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն իսկ ձեւավորվել էՀայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամության խումբը, որի ղեկավարն է Արայիկ Հովհաննսիյանը:

Դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ահմեդ ալ-Սաադունի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ԱԺ նախագահի պաշտոնումվերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնական այցի հրավերը Քուվեյթ` նշելով, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերություններիզարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը: Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդին ընդգծեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետգործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով եւ նշեց, որ իր առաքելությունն է լինելու հնարավորինս նպաստել հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացմանն ուամրապնդմանը: Դեսպանի համոզմամբ` միջպետական հարաբերությունների խորացման առումով կարեւոր նշանակություն ունի միջխորհրդարանական հարաբերություններիզարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցեր եւս, հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---