Չինաստանը կշարունակի համագործակցել Իրանի նավթային ընկերությունների հետ, չնայած Արևմուտքի դրած էմբարգոյին

Չինաստանը կշարունակի համագործակցել Իրանի նավթային ընկերությունների հետ, չնայած Արևմուտքի դրած էմբարգոյին

PanARMENIAN.Net - Չնայած Իրանի դեմ նավթային էմբարգոն իրականացնելու համար Հարավ-Արևելյան Ասիայի երկրների վրա ճնշմանն ԱՄՆ կողմից, Չինաստանը հերթական անգամ հայտարարել է իրանական նավթի գնումները շարունակելու մասին: Այդ մասին հաղորդում է Russian.irib.ir-ը:

Չինական կառավարության ներկայացուցիչ Լյու Վեյմինը Պեկինում կայացած մամլո ասուլիսում, հանդես գալով ի պաշտպանություն Իրանի հետ իր երկրի առևտրային հարաբերությունների, հայտնել է, որ իր պետությունը կշարունակի նավթահումք գնել Թեհրանից: Նա ընդգծել է, որ Չինաստանի և Իրանի միջև գործարքները, այդ թվում` «սև ոսկու» գնումները կնքվում են օրինական և թափանցիկ հիմունքներով:

Չինաստանը` որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկը, բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների, այդ թվում` իրանական նավթի գնման վրա էմբարգոյի սահմանման հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---