Պատանի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանը հայկական մրցանակաբաշխության հատուկ հյուրն է

Պատանի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանը հայկական մրցանակաբաշխության հատուկ հյուրն է

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Երկրորդ ազգային մանկական մրցանակաբաշխությունը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց մրցանակաբաշխության կազմակերպիչ, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ նախագահ Միքայել Մարգարյանը: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու 13-ամյա ուկրաինահայ երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր,«Նոր ալիք-2011-ի» հաղթող Անդրանիկ Ալեքսանյանը:

Մրցանակաբաշխությունը կայանալու է երեք ոլորտներում` կրթություն, սպորտ և մշակույթ, որի մեջ մտնում է թատրոնը, հեռուստատեսությունը, դասական, էստրադային և ժողովրդական երաժշտությունը:

Միջոցառման համար դահլիճը տրամադրել է նախարարությունը, իսկ Անդրանիկին Երևան հրավիրելու համար աջակցել է ՀՀ սփյուռքի նախարարությունը :

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն մինչև 16 տարեկան անհատներ և խմբեր, ելույթ կունենան և մրցանակներ կհանձնեն մրցույթի նախորդ տարվա հաղթողները:

Պատանի երգիչ Անդրանիկն առաջին անգամ չէ Հայաստանում: Լրագրողների հետ նա կիսվեց, որ Նապոլեոնի ծրագրեր ունի: Նա այս տարի հատուկ հյուր է լինելու Նոր ալիքում, Իտալիայում ելույթ է ունենալու Տոտո Կուտունիոյի համերգին, ցանկանում է նաև մենահամերգ ունենալ Հայաստանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---