Երիտասարդ հանրապետականներն արյուն են տվել

Երիտասարդ հանրապետականներն արյուն են տվել

PanARMENIAN.Net - Արյան դոնորի համաշխարհային օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին արյունատվության ակցիա: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի իրականացնում է արյունատվական ակցիաներ, որոնց հիմնական նպատակն արյան կարիք ունեցող մարդկանց օգնելն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էլ տեղեկացրել է, որ արյունատվության ակցիային մասնակցում են պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011թ. կատարվել է մոտ 15000 արյունատվություն։

Հունիսի 14-ին Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ.Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---