Գագիկ Մակարյան. 2013-ին 1 ԱՄՆ դոլարը կարժենա մոտ 460, իսկ 2014-ին` 520 դրամ

Գագիկ Մակարյան. 2013-ին 1 ԱՄՆ դոլարը կարժենա մոտ 460, իսկ 2014-ին` 520 դրամ

PanARMENIAN.Net - Ամերիկյան դոլարը կշարունակի թանկանալ, քանի որ Հայաստանում առաջիկայում կդիտվի դոլարի պակաս: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա, հաջորդ տարի 1 ԱՄՆ դոլարը կարժենա մոտ 460, իսկ 2014-ին` 520 դրամ:

ՀԳՀՄ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը դոլար է ստանում 6 հիմնական աղբյուրներից` արտահանում (2011-ին 1,3 մլրդ դոլար), փոխանցումներ ( 2011-ին 2 մլրդ, ըստ պաշտոնական տվյալների), վարկեր տարբեր միջազգային դոնորներից, իրական զբոսաշրջություն, երկիր մտնող իրական դրամաշնորհներ և ռեզերվային հիմնադրամի միջոցներ, որոնք երբեմն ծախսում է պետությունը: «Այդ միջոցները հիմնականում օգտագործում են ներկրողները, որոնք պետք է դոլար ձեռք բերեն, որպեսզի իրականացնեն արտաքին առևտուր: Նախորդ տարի ներկրումների ընդհանուր ծավալը կազմել է 4.1 մլրդ դրամ»,-ընդգծել է նա:

Մակարյանի խոսքով, այս թվին ավելանում է 1 մլրդ դոլար` առաջիկա 2 տարիներին արտաքին պարտքը մարելու համար: «Տարեկան կտրվածքով մեզ անհրաժեշտ է լրացուցիչ 500 մլն դոլար: Այդ 500 մլն մենք չենք կարող ավելացնել արտահանման կամ փոխանցումների ծավալներն ավելացնելու հաշվին, քանի որ նման կտրուկ աճ չի լինի»,-ընդգծել է նա:

«Ես հաշվարկել եմ, որ եթե այդ կես միլիարդը բաժանել ընդհանուր պահանջարկին, ապա 10-11 տոկոսով կավելանա դոլարի պահանջարկը: Եվ հետևաբար, եթե դոլար պահանջարկը մեծանում է, իսկ ծավալը չի մեծանում է, ապա բարձրանում է նրա գինը»,-հավելել է Մակարյանը:

ՀԳՀՄ նախագահն ընգծել է, որ դրամի արժեզրկումն ունի և դրական, բացասական հետևանքներ, մասնավորապես դա ձեռնտու է այն արտահանողների համար, ովքեր փոխանցումներ են ստանում արտերկրից: Մյուս կողմից, դոլարի ամրապնդման դեպքում աճում են ներկրվող ապրանքների գները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---