ԱՄՆ-ն կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա մատակարարել Քաթարին

ԱՄՆ-ն կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա մատակարարել Քաթարին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունը (DSCA) հունիսի 12-ին տեղեկացրել է Կոնգրեսին «Օտար պետություններին ռազմական տեխնիկայի և ունեցվածքի վաճառք» ծրագրի շրջանակում Քաթարի կառավարությանը UH-60M «Բլեք Հոուք» 12 ուղղաթիռների, ուղղաթիռների զինման համար 26 շարժիչների, հրթիռային հարձակման մասին նախազգուշացման 15 ունիֆիկացված համակարգերի, լազերային ճառագայթման մասին նախազգուշացման 15 համակարգերի, 26 M240H գնդացիրների և գիշերային տեսանելիության 26 ակնոցների հնարավոր մատակարարման մասին: Գործարքի պայմանական արժեքը կազմում է 1,112 մլրդ դոլար, ասվում է DSCA հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը` նպաստելով բարեկամական երկրի անվտանգության բարձրացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---