ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հայկե Փայչին: Ինչպես տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների ֆինանսա-տնտեսական հարաբերություններին: Նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության հիմնական ցուցանիշները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները: Հ. Փայչը նշել է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը պատրաստ է աջակցել համատեղ իրականացվող ցանկացած ծրագրի կատարմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---