Գռոզնիում կանխվել է Ռամզան Կադիրովի դեմ ուղղված ահաբեկչությունը

Գռոզնիում կանխվել է Ռամզան Կադիրովի դեմ ուղղված ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Գռոզնիում ոչնչացվել է երկու գրոհային, որոնք չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովի հանձնարարությամբ պետք է ահաբեկչություն կատարեին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դեմ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», գրոհայինների ոչնչացման գործողությանը մասնակցել է 5 մարդ:

Անմիջական ղեկավարությունն իրականացրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը:

«Ումարովը իր հանձնարարականը պատճառաբանել է նրանով, որ ոչ մի այլ ահաբեկչություն չի կարող ազդել հանրապետությունում ստեղծված իրավիճակի վրա»,-ասել է չեչեն իրավապահների ներկայացուցիչը:

Նա ասել է, որ հատուկ գործողության ժամանակ նրանք զինված դիմադրություն են ցուցյ տվել ու ոչնչացվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---