Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար է դարձել Հենրի Քերալին

Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար է դարձել Հենրի Քերալին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար է դարձել Հենրի Քերալին, որն այս պաշտոնում կփոխարինի Ասադ Ալամին:

Ըստ Քերալիի, նա կշարունակի ՀԲ քաղաքականությունը տարածաշրջանում:

«Մենք կաշխատենք բանկային համակարգի զարգացման ուղղությամբ Ադրբեջանում, Վրաստանում ու Հայաստանում: ՀԲ-ն ռազմավարական ծրագիր ունի ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Քերալին:

Քերալին պաշտոնապես պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ին: Քերալին Ուգանդայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է և տարածաշրջանային կառավարման փորձ ունի Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Արևելյան և Հարավային Ասիայում, Կենտրոնական Ասիայում ու Եվրոպայում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---