ՄԱԿ-ի դիտորդները դադարեցրել են իրենց աշխատանքները Սիրաիյում` կապված երկրում բռնության էսկալացիայի հետ

ՄԱԿ-ի դիտորդները դադարեցրել են իրենց աշխատանքները Սիրաիյում` կապված երկրում բռնության էսկալացիայի հետ

PanARMENIAN.Net - Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը այսօր հայտարարել է առաքելության աշխատանքների դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությունը:

Ինչպես ասվում է հայտարարությունում, դիտորդների աշխատանքի դադարեցումը վերջին նախազգուշացումն է, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Աննանի` ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագիրը չի գործում:

Նա նաև նկատել է, որ առաքելության աշխատանքները շարունակելը կարող է վտանգ ներկայացնել հենց դիտորդների համար:

Սիրիայում մեկ տարուց ավել է չեն դադարում զինված բախումները: Ըստ որոշ տվյալների, այս ընթացքում սպանվածների թիվը գերազանցում է 12 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---