Հորդանանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Հորդանանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

PanARMENIAN.Net - Հունիսի 24-30-ը Հորդանանում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն:Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Մշակույթի օրերի համատեքստում ստորագրվելու է նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հորդանանի Հաշեմիական Թագավորության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Հորդանանում Հայաստանի մշակույթի օրերին կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---