Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն արդեն տոնում են նրա հաղթանակը Եգիպտոսի նախագահի ընտրություններում

Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն արդեն տոնում են նրա հաղթանակը Եգիպտոսի նախագահի ընտրություններում

PanARMENIAN.Net - «Մահմեդական եղբայրների» թեկնածու Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն արդեն տոնում են նրա հաղթանակը Եգիպտոսի նախագահի ընտրություններում, չսպասելով քվեարկության պաշտոնական տվյալների հրապարակմանը: Նրանք հավաքվում են Կահիրեի Թահրիր հրապարակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մահմեդական եղբայրների» տվյալներով, Մուրսին գերազանցում է իր մրցակցին՝ հավաքելով մոտ 52 տոկոս քվեարկության երկրորդ փուլում:

Եթե Մուրսիի հաղթանակը հաստատվի, նա կդառնա Եգիպտոսի առաջին նախագահը, որը կներկայացնի իսլամիստների շարժում: Ավելին, առաջին անգամ նորագույն պատմության մեջ Եգիպտոսը կղեկավարի ռազմական անցյալ չունեցող նախագահ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---