Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բելգարյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Տրանսպորտի և կապի նախարարությունն այս տարիների ընթացքում ներքաշվել է բավականին լուրջ գործառույթների մեջ: Առաջինը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն է, որն իրականացնում ենք Ասիական բանկի վարկային միջոցների հաշվին: Այս տարի մեկնարկելու են մեծածավալ շինաշխատանքները և այն մրցույթները, որոնք անցկացվել են՝ ի հայտ են բերել խոշոր եվրոպական կազմակերպությունների, որոնք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կառուցելու են եվրոպական լավագույն ճափանիշներին համապատասխանող ճանապարհ: Երկրորդ կարևորագոևւյն գործառույթը՝ համագործակցությունն է Համաշխարհային բանկի հետ, որտեղից մենք ստանում ենք մեծածավալ վարկային միջոցներ՝ նպատակ ունենալով ՀՀ-ում էապես բարելավել ինչպես հանրապետական նշանակության, այնպես էլ միջհամայնքային ճանապարհների վիճակը: Հաջորդ ուղղությունը՝ հեռահաղորդակցության ոլորտում թվայնացման նոր ծրագիրն է:

Հեռահաղորդակցության ոլորտում պետք է կարողանանք իրականացնել եվրոպական նոր պահանջներին համապատասխան թվայնացում, առանց որի հնարավոր չի լինելու աահովել որակյալ հեռարձակում: Կարելի է թվարկել մնացած ծրագրերը ևս, սակայն ես սահմանափակվում եմ այս ծրագրերով, որովհետև սրանք այն խոշոր ծրագրերն են, որոնք ՀՀ-ի մասշտաբով ունենալու են էական ազդեցություն մեր բոլոր ցուցանիշների վրա: Այդ առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մանուկ Վարդանյանին կատարած աշխատանքի համար: Այս պատասխանատվությունը, որ նա վերցրել էր իր վրա, արժանապատիվ կերպով մեզ հետ միասին կարողացել է կրել: Տեսնում ենք, որ նախարարությունում ձևավորվել է բավականին լուրջ ներուժ՝ բոլոր ծրագրերն ի կատար ածելու համար:

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհավորել պարոն Բեգլարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հայտնել իմ համոզմունքը, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը: Այն ծրագրերը, որոնք սկսել ենք կհասցվեն տրամաբանական ավարտին»:

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Նրա աշխատանքային փորձը և գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որոնք դրվում են նախարարի առջև: Այդ տեսակետից, ցանկանում ենք նրան բեղմնավոր աշխատնք: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վարդան Վարդանյանին համատեղ աշխատանքի համար: Նախարարության առջև այսօր կանգնած են նոր խնդիրներ, մասնավորապես, շինարարության որոլորտւմ անհրաժեշտ է ներդնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան գործառույթներ, այդ մշակույթը հաղորդել բոլոր շինարարական կազմակերպություններին, էապես ուժեղացնել քաղաքաշինական վերահսկողությունը: Սա այն խնդիրն է, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:

Հանրությունն արդարացիոներն ներկայացնում է նոր և ավելի խիստ պահանջներ և այս փուլում մենք պարտավոր ենք իրականացնել հենց այդպիսի փոփոխություններ»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Աաստրյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Արթուր Գրիգորյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Գրիգորյանին՝ որպես մարդու, նախարարի, և կարծում եմ՝ կիսում եք իմ այն տեսակետը, որ նրան հաջողվեց իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք դրված էին նախարարության առջև: Այդ առումով դա գնահատելի հանգամանք է: Ես Արթուր Գրիգորյանին համարում եմ լավագույն նախարարներից մեկը: Արտեմ Ասատրյանին դուք շատ լավ գիտեք, որովհետև նրա քաղաքական և մասնագիտական կարիերան ձեր աչքերի առջև է իրականացել: Նա մեր հմուտ և լավագույն մասնագետներից մեկն է, ով իր աշխատանքով ապացուցել է, որ կարող է դժվար խնդիրներ վերցնել իր վրա և արժանմապատվորեն լուծել դրանք: Ցանկանում եմ Արտեմ Ասատրյանին բեղմնավոր աշխատանք:

Համոզված եմ, որ նախարարությունում ձևավորված կոլեկտիվը կերաշխավորի սահուն անցումը: Այս փոփոխությունները կլինեն առանց ցավի և Արտեմ Ասատրյանը կարճ ժամանակահատվածում կառավարման ղեկը կվերցնի իր փձեռքը և մեր ծրագրերը կիրականացվեն, որպեսզի մեր առջև ծառացած սոցիալական բոլոր ծրագրերն արդյունավետ կերպով լուծենք»:

ՀՀ առոջղապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Համոզված եմ, որ ձեզանից շատերը լավ ճանաչում են Դերենիկ Դումանյկանին, որովհետև նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է, և իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագետների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է: Միևնույն ժամանակ, պարոն Դումանյանը նաև քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ և լավ պատկերացումներ ունենք նրա կազմակերպչական ու մասնագիտական ունակությունների վերաբերյալ: Պարոն Դումանյանը կկարողանա ղեկավարել առոջղապահության համակարգը: Մաղթում եմ նրան բեղմնավոր աշխատանք:

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Քուշկյանին, ով վարչապետի թույլտվությամբ ասյօր բացակայում է հանրապետությունից, նրա կատարած աշխատանքի համար:

Մենք առողջապահության ոլորտում սկսել ենք բարեփոխումների նոր փուլ, որը բավականին բարդ փուլ է: Համոզված եմ, որ պարոն Դումանյանի փորձը և գիտելիքները կօգնեն մեզ այս փոփոխություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար»:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Պարոն Ռոստոմյանը սպորտի ասպարեզում հայտնի գործիչ է: Չնայած երիտասարդ է, սակայն ունի մեծ փորձառություն այս բնագավառում և դա հույս է ներշնչում, որ ոլորտի առջև դրված խնդիրներն ի վիճակի կլինի ի կատար ածել: Նա քաջատեղյակ է երիտասարդներին մտահոգող խնդիրներից և այդ ասպարեզում, կարծում եմ, նրա ղեկավարությամբ կունենանք առաջընթաց:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Պետրոսյանին՝ կատարած աշխատանքի համար: Այս դժվար տարիներին նրա հետ միասին կարողացել ենք համակարգում իրականացնել միջոցառումներ՝ հաճախ չունենալով հնարավորություններ:

Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ վերջին շրջանում սպորտի ասպարեզում արձանագրել ենք լուրջ նվաճումներ և առաջընթաց: Այստեղ մեծ է նաև պարոն Պետրոսյանի անձնական ներդրումը»:

Նախկին և նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին գնահատականների և ցուցաբերած վստահության համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---