Երևանի այգիներում և պուրակներում WiFi համակարգ կտեղադրվի

Երևանի այգիներում և պուրակներում WiFi համակարգ կտեղադրվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետևել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին և ներկայացրել իր դիտողությունները: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:

Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում կամրացվեն ու կվերանորգվեն Մյասնիկյան պողոտայի միջնապատերը:

Շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:

Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները:

Շարունակվում են նաև մայրաքաղաքի գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման և նոր շենքերի լուսավորման աշխատանքները:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդում քննարկել և առաջարկություն ներկայացնել «Դվին» հյուրանոցի հարևանությամբ տեղադրված արձանախմբի տեղափոխման հետ կապված:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---