Ալեքսանդր Իսկանդարյան. Բաքուն կշարունակի դիվերսիաները՝ օգտագործելով դրանք որպես շանտաժի միջոց

Ալեքսանդր Իսկանդարյան. Բաքուն կշարունակի դիվերսիաները՝ օգտագործելով դրանք որպես շանտաժի միջոց

PanARMENIAN.Net - Փոխհրաձգությունն ու դիվերսիաները շփման գծում կշարունակվեն, քանի դեռ Ադրբեջանը դրանում ռացիոնալ կորիզ է տեսնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, միջադեպերը սահմանին պատահական չեն և շանտաժի միջոց են հանդիսանում Ադրբեջանի համար:

Նա նշել է, որ նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն է փաստացի խոստովանել, որ եթե փոխհրաձգություններ չլինեն, բոլորին պարզ կդառնա, որ Ղարաբաղի հարցում կա ստատուս քվո: «Շանտաժի այլ միջոցներ նրանք չունեն»,-ասել է Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի, Ադրբեջանը շանտաժի երկու մեթոդ ունի՝ ռազմատենչ հռետորաբանություն, որն արդեն ոչ ոքի վրա չի ազդում, և դիվերսիաները շփման գծում:

Իսկանդարյանը վստահ է, որ Ադրբեջանը մտադիր չէ պատերազմ սկսել: «Ինչո՞ւ պատերազմը չի վերսկսվում: Ռիսկը մեծ է, ռեսուրսներ չկան, ռացիոնալ կարիք չկա: Ինչո՞ւ կա փոխհրաձգություն: Ռսիկերը քիչ են, ռացիոնալ կարիք կա»,-նշել է նա:

Քաղաքագետը նշել է, որ ադրբեջանական իշխանություններին չեն մտահոգում հնարավոր կորուստները, քանի որ նրանք վստահ են, որ կարող են թաքցնել իսկական պատճառները բնակչությունից:

Իսկանդարյանը հավելել է, որ Բաքվի հանդեպ ճնշում գործադրելու միջնորդների հնարավորությունները սակավ են, հաշվի առնելով Ադրբեջանի նավթի ու գազի պաշարները, նրա դերը էներգակիրների տարանցման հարցում և Իրանի հարցը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---