Թուրքիան կարող է գնել ռուսական C-400 համալիրները ազգային ՀՕՊ ստեղծման համար

Թուրքիան կարող է գնել ռուսական C-400 համալիրները ազգային ՀՕՊ ստեղծման համար

PanARMENIAN.Net - Թուրքիան դիտարկում է երկրի պաշտպանական համակարգի համար ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցը: Այդ մասին հայտնում է «Ռազմական տեսություն» ինտերնետ ռեսուրսը, հղում անելով թուրքական «Սաբահ» թերթին:

Ռեսուրսը գրում է, որ նման որոշում Անկարան պետք է կայացնի տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, այդ թվում Իրանի հարցում: Վերջնական որոշումը կկայացվի հուլիսի 4-ին Թուրքիայի վարչապետի գլխավորությամբ պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նիստում:

Ներկայումս դիտարկվում է ՀՕՊ ապահովման չորս տարբերակ՝ ռուսական C-400, ԱՄՆ Patriot (PAK-3), չինական FD-2000 և ֆրանս-իտալական Eurosam SAMP/T:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---