ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ Է

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Թոմաշ Կնոտհեին: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում Ա.Բաղդասարյանը կարեւորել է հայ-լեհական միջխորհրդարանական կապերի խորացումը: Փոխադարձաբար նշվել է, որ երկու երկրների միջեւ հաստատվել են բարձր մակարդակի քաղաքական ու տնտեսական հարաբերություններ, որոնց զարգացումը փոխշահավետ է: Իր հերթին դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների ամրապնդմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---