Հայաստանի նախագահը ծանոթացել է Հարավային Կովկասում ՀԲ նոր տարածաշրջանային տնօրենի հետ

Հայաստանի նախագահը ծանոթացել է Հարավային Կովկասում ՀԲ նոր տարածաշրջանային տնօրենի հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանիՀարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ նման համագործակցության և Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին հետևողական աջակցության համար, ընդգծելով հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում մեր երկրին ցուցաբերված օժանդակությունը:

Հանրապետության նախագահի խոսքով, այն ավելի ամրապնդեց և ընդլայնեց Հայաստանի և Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունները: Սերժ Սարգսյանը այդ հարաբերությունների խորացման և փոխգործակցության զարգացման գործում բարձր է գնահատել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի անձնական ներդրումը, հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:

Նախագահը շնորհավորել է տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին և հույս հայտնել, որ Հայաստան այցի ընթացքումհնարավորություն կունենա տեղում ծանոթանալ իրականացվող ծրագրերին, երկրի զարգացման հնարավորություններին ու մարտահրավերներին՝ նոր պաշտոնում նպաստելով ՀԲ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցությանը:

Հենրի Քերալը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը Երևանում ունի կարող ու լավ թիմ, որի աջակցությամբ կշարունակի զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթություններին և դրանց շրջանակներում ՀԲ-ի հետ առաջիկա համագործակցությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---