Symantec Corporation. Flame վիրուսը կարող է ոչ միայն լրտեսել, այլ նաև շարքից հանել համակարգչային համակարգերը

Symantec Corporation. Flame վիրուսը կարող է ոչ միայն լրտեսել, այլ նաև շարքից հանել համակարգչային համակարգերը

PanARMENIAN.Net - Հզոր համակարգչային Flame վիրուսը, որ օգտագործվել է Իրանի դեմ կիբեր հարձակումների համար, կարող է ոչ միայն լրտեսել, այլ նաև շարքից հանել համակարգչային համակարգերը, պնդում է համակարգչային անվտանգության գծով առաջատար Symantec Corporation-ը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ապրիլին վիրուսը շարքից դուրս էր բերել Իրանի գլխավոր նավթապահեստարանների սերվերները: Մինչդեռ Իրանը հայտարարում է, որ կարող է պաշտպանվել այդ վիրուսից սեփական արտադրության բարձր մակարդակի կիբերպաշտպանության ծրագրից:

Flame վիրուսը ԱՄՆ ու Իսրայելի համատեղ արտադրության պրոդուկտ է, պնդում է արևմտյան անվտանգության ուժերի աշխատակիցը, որի անունը չի նշվում: Ըստ նրա, վիրուսը գործողության միայն առաջին փուլն էր:

Մայիսի 29-ին ռուսական «Կասպերսկու լաբորատորիան» հայտարարեց, որ հայտնաբերել է մի շարք երկրների, այդ թվում Իրանի գաղտնի տեղեկությունները հայտնաբերող ու հավաքագրող վիրուս: Վիրսուսի ազդեցության տակ են հայտնվել նաև Իսրայելը, Սուդանը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը:-

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---