Էկվադորի դեսպանը հետ է կանչվել Մեծ Բրիտանիայից Ասանժի գործով խորհրդակցության համար

Էկվադորի դեսպանը հետ է կանչվել Մեծ Բրիտանիայից Ասանժի գործով խորհրդակցության համար

PanARMENIAN.Net - Էկվադորի դեսպանը հետ է կանչվել Մեծ Բրիտանիայից WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով խորհրդակցության համար:

Ասանժը, որին էքստրադիցիա է սպասում Մեծ Բրիտանիայից Շվեդիա, հունիսի 19-ին դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն՝ քաղաքական ապաստան խնդրելով: Էկվադորի իշխանությոնները խոստացել են քննել այդ խնդրանքը, իսկ Ասանժը պետք է սպասեր որոշմանը դեսպանատան տարածքում:

Ասանժի էքստրադիցիայի մասին հերթական միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացվել է 2012թ. հունիսի 14-ին: Այն ժամանակ դատարանը որշեց, որ էքստրադիցիան պետք է տեղի ունենա հուլիսի 7-ից ոչ ուշ: Սակայն Ասանժի փաստաբանները մտադիր են հետաձգել ժամկետը, հայց ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է Լենտա.ռուն-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---