Սոցիոլոգ. Հայկական սերիալներում ագրեսիան որպես սոցիալական մշակույթ է ներկայացվում

Սոցիոլոգ. Հայկական սերիալներում ագրեսիան որպես սոցիալական մշակույթ է ներկայացվում

PanARMENIAN.Net - Հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալները ագրեսիան ներկայացնում են ոչ որպես ֆիլմի սյուժետային լուծում, այլ որպես սոցիալական մշակույթ: Նման կարծիքի է «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն խմբի անդամ, սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը, ով լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց այդ մասին։

«Գիտականորեն ապացուցված է, որ սեռական բռնության տեսարանները հեռուստաեթերում ավելացնում են սեռական բռնությունների թիվը»,–ասաց նա։

Միրաքյանի հավաստմամբ, գիտական աշխատանքները, որոնք տարվել են այդ ուղղությամբ դեռևս երկու տարի առաջ, ցույց են տվել, որ մեզ մոտ նոր սկսած քննարկումները արևմուտքում քսան–երեսուն տարի առաջ ստացել են իրենց լուծումները. «Այն պարզունակ դիտարկումները, ըստ որոնց, օրինակ սերիալները ցուցադրվում են հասարակության պահանջով և այլն, արդեն շատ վաղուց գիտնակաները հերքել են»:

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Պավել Սարգսյանը, ով նույնպես նախաձեռնության անդամ է, նշեց, որ իրենց հիմնական խնդիրներից է հստակեցնել այս ոլորտի համար նախատեսված օրենքները։

Սարգսյանի համոզմամբ, պետք է օրենքով հեռուստաեթերի չափորոշիչներ մշակել, ինչպես նաև վերանայել վարչական իրավախախտումների մասին օրենքը, որովհետև այնտեղ ոչ մի կետով սահմանված չէ, թե օրինակ ի՞նչ պատիժ է սահմանվում, երբ վիրավորվում է ազգային արժանապատվությունը և այլն :

Հանդիպմանը ներկա Ժիրայր Դադասյանը (Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի նախագահի տեղակալ) այն կարծիքին է, որ հեռուսատեսությունները պետք է իրենք իրենց ինքնակարգավորվեն և մշակեն իրենց ներքին օրենքները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---