Գարեգին Բ–ն մեկնում է Ֆրանսիա![]() 25 հունիսի 2012 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունիսի 28-ից հուլիսի 4-ը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կմասնակցի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այցի շրջանակներում Մարսելում Նորին Սրբությունը կմասնակցի նաև Հայ Առաքելական եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ֆրանսիայի թեմական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Նորին Սրբությանն ուղեկցելու են գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |