Երևանում մեկնարկել է ՀԱԿ-ի հանրահավաքը

Երևանում մեկնարկել է ՀԱԿ-ի հանրահավաքը

PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, դեպքի վայր է ժամանել ՀԱԿ-ի ղեկավարությունը` ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Հանրահավաքը բացել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

Լրագրողների գնահատմամբ այս հանրահավաքն ամենասակավաթիվներից մեկն է, որին մոտ 2 հազար մարդ է եկել:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---