Արցախի դատախազությունը դադարեցրել է նորակառույց թաղամասի շենքերից մեկի նորոգման աշխատանքները

Արցախի դատախազությունը դադարեցրել է  նորակառույց  թաղամասի շենքերից մեկի նորոգման աշխատանքները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Մարութ Վանյանի «Արցախ» թաղամասի շենքերից մեկի անորակ շինարարության մասին «Արցախաբնակները Facebook-ում» խմբում կատարված գրառման և տեղադրված լուսանկարին։ Այս մասին հաղորդում է karabakh-open.info-ն։

Մարութ Վանյանը գրել էր Ստեփանակերտի նորակառույց «Արցախ» թաղամասի շենքերից մեկի անորակ շինարարության մասին և տեղադրել լուսանկար:

Դատախազությունն այդ առթիվ ստուգում է իրականացրել 2012թ. հունիսի 7-ին և պարզել, որ համացանցում տեղադրված լուսանկարի շենքի կառուցման կապալառու կազմակերպությունը հանդիսանում է «Կամուրջ» ՍՊԸ-ն, որի կողմից շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են:

Արտաքին պատերի սվաղը կատարվել է անցած աշնանը: Գարնանային խոնավ եղանակից կտրուկ ամառային տաք եղանակներին անցնելը հնարավոր պատճառ է հանդիսացել արտաքին պատերի սվաղի ճաքմանը: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների կողմից մայիս ամսին կատարվել էին ստուգումներ, որոնց ընթացքում կապալառուին հանձնարարվել էր շտկել թերությունները:

Հաշվի առնելով նշված հանգամանքները և նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված լուսանկարի շենքի նորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից նախաձեռնված ստուգումների հետագա ընթացքը դադարեցրել է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---