Երևանում տեղի կունենա Հայկ Մելիքյանի` «1900+» համերգաշարի թվով հինգերորդ համերգը

Երևանում տեղի կունենա Հայկ Մելիքյանի` «1900+» համերգաշարի թվով հինգերորդ համերգը

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի հայ և շվեյցարական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության համերգը: Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը: Այն դաշնակահարի «1900+» համերգաշարի թվով հինգերորդ համերգն է լինելու: Համերգին Մելիքյանը կատարելու է Ֆ. Մարտենի, Հ. Հոլլիգերի, Մ. Ժարելի, Բ. Ֆյուրերի, Ա. Գանիբենի, Կ. Հյուբերի, Է. Գոդիբերի, Դ. Գլաուսի, Է. Սթեմֆլի, Կ.Անանյանի, Ա. Հովհաննիսյանի և Ա. Ակշելյանի ստեղծագործությունները:

Հայկ Մելիքյանը Հայաստանի առաջատար դաշնակահարներից է: Ծնվել է 1980 թ-ին Երևանում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Իրինա Գրիշինսկայայի մոտ, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում` պրոֆ.Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Հ.Մելիքյանի միջազգային համերգային դեբյուտը կայացել է Հռոմում` Concerto Di Concerti 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Հ.Մելիքյանը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս`Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Կիպրոսում, Ճապոնիայում, Մեքսիկայում և այլուր: Նա բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների հաղթող է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---