Ալագյազ–Արթիկ ավտոճանապարհին եղած վթարի արդյունքում մահացել է 47–ամյա վարորդը![]() 27 հունիսի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունից երեկ տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.10-ի սահմաններում Ալագյազ–Արթիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 23 ՏՏ 008 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1965 թ. ծնված Արսեն Օհանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, պատահարի հետևանքով վարորդ Ա. Օհանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1976 թ. ծնված Հարություն Մանուկյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց, որտեղ ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |