«ԱրմենՏել» ու Հայաստանի մանուկներ հիմնադրամը 5500 դոլար են ծախսելու պոլիէթիլենային տոպրակների հետ պայքարելու համար

«ԱրմենՏել» ու  Հայաստանի մանուկներ հիմնադրամը  5500 դոլար են ծախսելու պոլիէթիլենային տոպրակների հետ պայքարելու համար

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են «Ազատե´նք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական և գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում են ընկերության լրատվական բաժնից։

Ծրագրի շրջանակում կարտադրվեն և կտարածվեն կտորե պայուսակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Երկիր մոլորակին անդառնալի վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումն այսօր լուրջ խնդիր է, քանի որ դրանք հարյուրավոր տարիներ չեն քայքայվում, իսկ մասնատվելու արդյունքում էլ առաջանում են մանր մասնիկներ, որոնք մնալով բնության մեջ թունավորում են հողն ու ջուրը:

Ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում: Առաջին փուլում նախատեսվում է կարել 1300 -1500 պայուսակ, իսկ արտադրական գործընթացում զբաղված են լինելու կանայք, ովքեր ներկայումս գործազուրկ են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---