27 հունիսի 2012 - 20:34 AMT
Վաղը առավոտյան չեն գործի թիվ 64, 11, 92, 97 միկրոավտոբուսային և թիվ 43 ավտոբուսային երթուղիները

Մայրաքաղաքի թիվ 64, 11, 92, 97 միկրոավտոբուսային և թիվ 43 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված` հունիսի 28-ին` օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

«Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: