Արմեն Գևորգյանը ներկայացրել է Գեղարքունիքի նոր մարզպետին

Արմեն Գևորգյանը ներկայացրել է Գեղարքունիքի նոր մարզպետին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Նախարարության լրատվական բաժնի հաղորդմամբ, Ա. Գեւորգյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Նվեր Պողոսյանին: Նա հատկապես բարձր է գնահատել Ն. Պողոսյանի ջանքերը` մարզում նախորդ տարիների կուտակած պարտքերի մարման, վարչարարության բարելավման ուղղությամբ:

Ներկայացնելով նորանշանակ մարզպետին` փոխվարչապետը նկատել է, որ նա նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է մարզի թե տեղական ինքնակառավարման, թե տարածքային կառավարման մարմիններում, իսկ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես անդրադարձել է մարզում առկա խնդիրներին: Փոխվարչապետը հաջողություն է մաղթել Ռ. Գրիգորյանին` վստահություն հայտնելով, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը եւ իր ներդրումը կունենա տարածքային կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների գործում:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---