Սուրեն Զոլյանի գործը միջազգային ատյանների ուշադրության կենտրոնում է

Սուրեն Զոլյանի գործը միջազգային ատյանների ուշադրության կենտրոնում է

PanARMENIAN.Net - ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործը ընդեմ ԿԳՆ-ի այժմ միջազգային ատյանների ուշադրության կենտրոնում է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զոլյանը`նշելով, որ Հայաստանից փորձել են ապատեղեկացնել վերջիններիս, մինչև որ ինքը լրացուցիչ պարզաբանումներ չի արել. «Հայաստանից պաշտոնական հանդիպում չի եղել, բայց բանավոր կերպով Եվրոպական Խարտիայի փորձագետներին ասվել է, թե իբր իմ` բուհի ռեկտորի պաշտոնից հեռացումը կապ չունի պլենար նիստին մասնակցելու և երկրից բացակայելու հետ, այլ դա քաղաքական հարց է և կապ ուներ ընտրությունենրի հետ»:

Զոլյանը նշեց, որ Խարտիային փորձել են ներկայացնել, որ նրանց միջամտությունը գործին ընտրական շրջանում կարող է լուրջ քաղաքական զարգացումներ ունենալ, ընդհուպ մինչև 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի կրկնություն:

Զոլյանը լրագրողներին հայտնեց, որ ինքը երեկ է վերադարձել Ստրասբուրգից, որտեղ էլ բացատրել է, որ իր գործում որևէ քաղաքական խնդիր չկա:

ԵՊԼՀ նախկին ռեկտորը նշեց, որ Եվրոպական խարտիան նիստ է հրավիրել իր գործով և տվել իր եզրակացությունը, որտեղ նշվում է, որ կոմիտեի անդամը` տվյալ դեպքում Զոլյանը, պարտականություններն իրականացնելիս պետք է լինի իր կառավարությունից անկախ՝ ուստի և անընդունելի է համարել իշխանությունների կողմից ցանկացած ձևի քաղաքական ճնշում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---