Հուլիսին Orange-ի հետ համագործակցությամբ Հայկական Ակնաբուժական նախագծի աշխատանքները կշարունակվեն Սյունիքում

Հուլիսին Orange-ի հետ համագործակցությամբ Հայկական Ակնաբուժական նախագծի աշխատանքները կշարունակվեն Սյունիքում

PanARMENIAN.Net - Ավարտվեց Վայոց Ձորի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Orange-ի լրատվական ծառայությունից` ծրագրի շրջանակներում 1,181 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, որոնցից 155-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է 494 ակնոց: Շարժական հիվանդանոցում, որը կայանել է Ջերմուկում և Եղեգնաձորում, իրականացվել է 95 վիրահատություն և լազերային բուժում:

Վայոց Ձորի աշխատանքների համար Orange Հիմնադրամը Հայկական Ակնաբուժության կենտրոնին տրամադրել է 1,800,000 դրամ:

Հուլիս ամսին Orange Հիմնադրամի հետ համագործակցությամբ Հայկական Ակնաբուժական նախագծի աշխատանքները շարունակվելու են արդեն Սյունիքի մարզում: Հուլիսի 3 - 7 ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կլինեն Սիսիանի շրջանում, հուլիսի 9 - 10` Մեղրիի շրջանում, հուլիսի 11 - 17` Կապանի շրջանում և հուլիսի 18 - 24` Գորիսի շրջանում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Սիսիանում, Կապանում, և Գորիսում: Սյունիքի մարզի բոլոր բնակիչները` առանց բացառության, կարող են այցելել` ստուգելու տեսողությունը, իսկ սոցիալապես անապահով բնակիչները կկարողանան նաև անվճար վիրատություն կամ այլ բուժում ստանալ:

Մանրամասների համար Սյունիքի մարզի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---