Կաշառք ստանալու պահին ձերբակալել է «Աէրացիա» համատիրության ճարտարագետը![]() 29 հունիսի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հունիսի 28-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աէրացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից` Անահիտ Կարապետյանը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |