Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ![]() 30 հունիսի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի Կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարո՛ն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց և, որ ամենակարևորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար: Համբերատարությունը, հետևողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձևավորում մեր հասարակության մեջ` ամրապնդելով հավատը վաղվա օրվա հանդեպ: Այդ մասին են փաստում նաև վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Պարո՛ն նախագահ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ, ուժ ու կորով` ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցությանև մեր ազգային իղձերի իրականացման»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |