Մենուա Հարությունյան. Ցանկացած մարդ կարող է հայտնվել Վահե Ավետյանի տեղում![]() 30 հունիսի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Վահեն այն կերպարն է, որի փոխարեն կարող ենք հայտնվել յուրաքանչյուրս, գտնում է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետը նշեց, որ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայոր Վահե Ավետյանի ողբերգական մահը պետք է զսպի հայ օլիգարխներին, և լայն հասարակական արձագանք ստանա, և մարդիկ չհանդուրժեն դա: Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը գնտում է, որ մարդիկ պետք է մտածեն, որ այդպես չպետք է լինի, ոչ թե մտածեն, ինչու՞ դա պատահեց: Նա նույնպես գտնում է, որ եթե հասարակական մեծ շարժում լինի, մեղավորներն անպատիժ չեն մնա: Երկու բանախոսներն էլ գտնում են, որ նման հարցերը պետք է օրենքով լուծել, այսինքն պատժել ոչ միայն ծեծող թիկնապահներին, այլ նաև կարգադրողին: Նրանք նաև համամիտ են, որ մեծահարուստներն ու պաշտոնյաները, բացի երկրի նախագահից և վարչապետից, թիկնազոր չպետք է ունենան: Կարեն Քոչարյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում չես հանդիպի թիկնապահով պաշտոնյայի, այնինչ Հայաստանի Հանրապետությունում թիկնապահները բջջային հեռախոսին հավասար բան են դարձել: Նա նաև հուսաց, որ Վահե Ավետյանի դեպքը վերջինը կլինի, իսկ Հարությունյանը նշեց, որ եթե մենք լռենք, 20 տարի հետո մեզ չեն հարգի մեր երեխաները, եթե Հայաստանում լինեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |