Քաղաքապետը ծանոթացել է գյուղմթերքների բացօթյա շուկայի պայմաններին![]() 30 հունիսի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ: Երևանի քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաև տաղավարների, վրանների,կշեռքների ու սայլակների տրամադրումը: Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր արդեն քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքներիտոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ. «Մեր համաքաղաքացիների կողմից պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը պատրաստ է տարածքներ հատկացնելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նմանատիպ շուկաների կազմակերպման համար: Առաջիկայում նմանատիպ ևս մեկ շուկա կունենանքԿենտրոն վարչական շրջանում: Շուկայի տարածքում նաև մշտական հսկողություն է իրականացվելու, որպեսզի տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովվի»,-շեշտել է Տարոն Մարգարյանը ավելացնելով, որ այս կերպ գյուղացիներին հնարավորություն է տրվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին հնարավորություն կտա մայրաքաղաքի բնակչությանն առավել մատչելի գներով ձեռք բերել գյուղացիական արտադրության սննդամթերքը: Շուկայի աշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատև շրջայց է կատարել շուկայի հարակից պուրակի տարածքում, ծանոթացելքաղաքացիների համար ստեղծված հանգստի պայմաններին ու զրուցելով տարեց բնակիչների հետ համոզվել է, որ կատարված ու շարունակվող բարեկարգման աշխատանքները գոհացնում են նրանց: Կարճատև շրջայցի շրջանակում նկատելով Երևանի 2750-ամյակին նվիրված ցայտաղբյուրի անմխիթար վիճակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է այն ներառել ցայտաղբյուրների վերականգնման քաղաքապետարանի տարեկան ծրագրում և կարճ ժամանակում հստակ քայլեր ձեռնարկել ցայտաղբյուրի վերականգնման ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |