Յուրի Սարգսյան. Հեռուստաեթերն աղբով լցնելու համար արտակարգ խելք պետք չէ

Յուրի Սարգսյան. Հեռուստաեթերն աղբով լցնելու համար արտակարգ խելք պետք չէ

PanARMENIAN.Net - Հեռուստաեթերն անորակ և պրիմիտիվ հաղորդումներով լցնելը շատ հեշտ է, քանի որ մեծ խելք չի պահանջվում դրա համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց հայագետ, ազգագրագետ Յուրի Սարգսյանը: Նրա խոսքով, այսպես կոչված Prime time ժամանակ, փոխանակ հեռուստաեթերով հեռարձակվեն ճանաչողական ծրագրեր, հեռարձակվում են սերիալներ, որոնց հերոսները հասարակության մեջ, իհարկե, կան, բայց այսպիսով առանձնացվում և որպես օրինակ են ներկայացվում:

Ըստ Յուրի Սարգսյանի, անորակ եթերի դեմ պետք է խոսեն մտավորականները, գիտնականները, հոգևորականները: Երիտասարդների ձայն բարձրացնելուն Սարգսյանը վատ չի վերաբերվում, սակայն, նշում է, որ նրանք ավելի ծայրահեղ են մտածում, քան վերը նշված մարդիկ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---