Շենգավիթում սկսվել են հնագիտական պեղումները![]() 30 հունիսի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 19-ից սկսվել են Հայաստանի վաղ երկրագործական ամենից նշանավոր հուշարձաններից մեկի` Շենգավիթի հնագիտական պեղումները: Պեղումներն իրականացնում են հայկական և հայ-ամերիկայն 2 արշավախմբեր: Որպես պեղումների ձեռնարկող հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ամերիկյան կողմը ներկայացնում է Փենսիլվանիայի Ուայդների համալասարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միթչել Ռոթմանը: Հայկական արշավախումբը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Սիմոնյանը: Պեղումները նպատակ են հետապնդում բացահայտել հնավայրում պաշտպանական համակարգի առկայությունը, ինչպես նաև կատարել նոր ճշգրտումներ ճարտարապետական կառույցների և շերտագրության վերաբերյալ: Նախատեսվում է նաև հայտնաբերված կառույցների որոշ հատվածների ամրակայում: Պեղումները կշարունակվեն մինչև 2012թ. օգոստոսի 10-ը: Շուրջ 50 անդամներից բաղկացած արշավախմբերը համալրված են ոչ միայն բազմադիսցիպլին ուսումնասիրությունների համար անհրաժեշտ մասնագետներով, այլ նաև ՀՀ բուհերի ուսանողներով: Հետաքրքիր արդյունքների դեպքում պեղումները կարող են շարունակվել նաև աշնանը, հայտնում է «Էրեբունի» պատմահնգաիտական արգելոց-թանգարանի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |