Նոր Խարբերդում եղբայրը դանակահարել և սպանել է քրոջը30 հունիսի 2012 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 29-ին` ժամը 18.25-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը եղբայրը սպանել է քրոջը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1963 թ. ծնված Ռոմիկ Հովհաննիսյանը նույն օրը, ժամը 17.00-ին, հիշյալ փողոցի թիվ 18 տանը խոհանոցային դանակով մոտ 20 հարված է հասցրել քրոջը՝ 1962 թ. ծնված Մարգարիտ Հովհաննիսյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, Ռոմիկ Հովհաննիսյանը Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |