Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Պուչինիի «Տուրանդոտ» օպերան

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Պուչինիի «Տուրանդոտ» օպերան

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ երաժշտասերները կարող են ունկնդրել Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան` համերգային կատարմամբ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Օպերայի համերգային կատարումը Արամ Խաչատրյան համերգասրահում հնչելու է հուլիսի 3-ին և 6-ին:

Մաեստրոյի խոսքով, նա համերգներով իրականացնելու է իր մանկության երազանքը, ներկայացնելով աշխարհի լավագույն օպերաներից մեկը:

Արքայադուստր Տուրանդոտի դերում հանդես է գալու սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, Կալաֆի դերում` հարավկորեացի տենոր Էնրիկո Լին: Ելույթ են ունենալու նաև Պերճ Քարազյանը, Գուրգեն Բավեյանը, Սարգիս Աղամալյանը, ինչպես նաև հայ հեռուստադիտողին հեռուստասերիալներից հայտնի Ռիչարդ Մադլենյանը: Վերջինս լրագրողներին ասաց, որ դա օպերային արվեստ վերադառնալու իր առաջին քայլն է, քանի որ մասնագիտությամբ օպերային երգիչ է:

Կալաֆի դերակատարը, որը մեծ փորձառություն ունի օպերային արվեստում, և բազմիցս կատարել է այդ հերոսին, նշեց, որ համերգային կատարումն ավելի բարդ է, քանի որ չես կարող հագուստներով և շարժումներով կոծկել թերությունները: Տոմսերի գինը տատանվում է 1000-ից 6000 դրամի սահմանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---