Իրանը հայտարարել է եռօրյա զորավարժությունների անցկացման մասին

Իրանը հայտարարել է եռօրյա զորավարժությունների անցկացման մասին

PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է եռօրյա զորավարժությունների անցկացման մասին: Ըստ իրանական իշխանությունների տեղեկությունների` զորավարժությունները մեկնարկել են երկուշաբթի օրը, դրանցում կգործարկվեն ցամաք-ցամաք դասի հրթիռներ, որոնց մի մասի հեռահարությունը հնարավորություն է տալիս հասնել Իսրայել և Հարավային Եվրոպայի երկրներ, հաղորդում է MIGNews-ը:

Ինչպես հայտնել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի ներկայացուցիչը, զորավարժությունները կցուցադրեն Իրանի ընդունակությունը` ձեռնարկելու պատասխան միջոցներ այլ երկրների կողմից ցանկացած թշնամական գործողություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---