«Չենք լռելու»-ն առաջարկում է վաճառել «Հարսնաքարը», իսկ գումարը հանձնել Ավետյանի ընտանիքին![]() 2 հուլիսի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժանաբար ծեծի ենթարկված, և օրերս մահկանացուն կնքած բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունից հետո: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Վահե Ավետյանի հուղարկավորությանը` սգո և ցասման մի արարողության, որը ապացուցելու եկավ այս օրերին լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ «հայերի վառոդանոթում դեռ վառոդ կա»: Նախաձեռնության անդամները միակն էին, ում տիտանական ջանքերի գնով ծեծի առաջին իսկ օրը` հունիսի 18-ին, հաջողվեց ներս թափանցել կենտրոնական հոսպիտալի ռեանիմացիա և նկարահանել Ավետյանի վիճակը: «Չենք լռելու»-ի հայտնի տեսագրությունը Վահե Ավետյանի կենդանի օրոք արված վերջին վավերագրությունն է և միակը` ծեծի ենթարկվելուց հետո: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո ՊՆ-ն ամեն ինչ արեց Ավետյանի մոտ լրագրողների մուտքը արգելելու ուղղությամբ: Ռուբեն Հայրապետյանը, ում մեղքը Ավետյանի սպանության մեջ կասկածի առիթ չի թողնում, այս օրերին քար լռություն է պահպանում: Քանի Հայաստանում իշխում են օլիգարխները և չկա համաժողովրդական ցասում, նա պատասխանատվության չի կանչվի և կշարունակի ապրել շեյխի կյանքով, իսկ Վահե Ավետյանի ընտանիքն իր մեղքով արդեն քանդված է: «Չենք լռելուն» պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել իր` «Հարսնաքար» անունով սպանդանոցը և փոխանցել վաճառքից ստացված գումարը Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույն բանը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը»,-նշված է հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |