«Ժողովուրդ». Նեմեցի թիկնապահները կրկին մարդ են ծեծել 3 հուլիսի 2012 - 10:16 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում նրա թիկնազորի անդամների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, 10 օր այդպես էլ գիտակցության չգալով, կնքեց իր մահկանացուն։ «Սերժ Սարգսյանը լինելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ միայն չմասնակցեց Վահեի հուղարկավորությանը, այլև անգամ ծաղկեպսակ կամ ցավակցական հեռագիր չուղարկեց զինվորական բժշկի տուն։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի մոր հուղարկավորությանը մասնկացելու համար Սարգսյանն անձամբ ուղղաթիռով մեկնեց Սյունիք։ Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան օրը Ռ. Հայրապետյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով` Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվելէ մեքենան «փախցնել» տրոյլեբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 SO 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից։ Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենան քշես իմ վրա»։ Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ։ Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորոդները։ Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է`81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում։ Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է»,–գրում է թերթը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |