Ֆինանսական ոստիկանությունը խուզարկել է Նիկոլյա Սարկոզիին պատկանող բնակարանն ու օբյեկտները

Ֆինանսական ոստիկանությունը խուզարկել է Նիկոլյա Սարկոզիին պատկանող բնակարանն ու օբյեկտները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ֆինանսական ոստիկանության ջոկատը երեքշաբթի օրը խուզարկել է Ֆրանսիայի նախկին նախագահի կնոջ` Կառլա Բրունի-Սարկոզիի տունը:

Ստուգում է անցկացվել նաև «Առնո, Կլոդ և գործընկերներ» փաստաբանական գրասենյակում, որի բաժնետեր է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ֆրանսիական արդարադատությունը Սարկոզիին կասկածում է 2007թ. իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ: Խուզարկությունը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Սարկոզին վայր դրեց նախագահի լիազորությունները և զրկվեց անձեռմխելիությունից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---