Տիգրան Դավթյան. Իննովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը պետք է աշխատի արտահանման ուղղությամբ

Տիգրան Դավթյան. Իննովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը պետք է աշխատի արտահանման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Իննովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը կարող է լավ հարթակ դառնալ գործընկերոջ` ի դեմս Ռուսաստանի միջոցով հայկական արտահանման առաջխաղացման համար: Այդ մասին Ռուսհամագործակցության դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Կոսաչևը հուլիսի 4-5 առաջին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը արդյունաբերական քաղաքականության զարգացման ռազմավարություն է մշակել` կողմնորոշված արտահանման վրա, իսկ «նորարարությունները կարող են այդ ռազմավարության կարևոր բաղկացուցիչը դառնալ»:

Տիգրան Դավթյանն ու Կոնստանտին Կոսաչևը ծանոթացել են 20 նորարարական նախագծերին, որոնք փորձագիտական պրեզենտացիա են անցել Իննովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնում, մինչև 2012թ. ԱՊՀ երկրների Իննովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրականացման հարցերի Երիտասարդ նորարարի դպրոցի ունկնդիրների (Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների) և ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցությանը:

Կենտրոնի նախագծերի թվում է շափյուղայի մոնոբյուրեղների մշակման համար բարձր հաճախականության ալյումինի արտադրության կազմակերպումը, «Բիոքսիլ1» էկոլոգիապես մաքուր վնասազերծող միջոցի, ինչպես նաև ժանգի դեմ միջոցի արտադրությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---