«ՇԵԼԼ» տրիոն իր 15-ամյակը կնշի տոնական համերգով 6 հուլիսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «ՇԵԼԼ» տրիոն իր հիմնադրման 15-ամյակը նշելու է տոնական համերգով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց տրիոյի դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը: Համերգը կայանալու է հուլիսի 8-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի առաջին մասում տրիոն կատարելու է Բեթհովենի, Դվորժակի և Բաբաջանյանի տրիոներից հատվածներ: Համերգի երկրորդ բաժնում իրենց գործընկերներին կշնորհավորեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգիչներն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները: Նրանք կկատարեն նեապոլիտանական երգեր, Աստոր Պիացոլլայի տանգոները, կկազմվի սեպտետ (յոթնյակ): Չնայած տրիոն ունի պետական կարգավիճակ, դաշնակահարուհու խոսքով, խնդիրներ կան կազմակերպչական հարցերում: Խումբը չունի պրոդյուսեր, և ամեն ինչ անում են երաժիշտները: 1997թ-ին Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի շրջանավարտ երիտասարդ երաժիշտների՝ Շուշան Հակոբյանի (դաշնամուր), Եկատերինա Ջանփոլադյանի (թավջութակ) և Լիլիթ Զաքարյանի (ջութակ) նախաձեռնությամբ ստեղծվեց տրիոն՝ իր անունը վերցնելով երաժիշտների անվանատառերից՝ «ՇԵԼԼ»։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում տրիոն իրականացրել է բազում համերգային ծրագրեր, հանդես է եկել Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում, եղել ԱՄՆ-ում, 1999թ-ին մասնակցել է Բելինիի անվան մրցույթին Իտալիայում։ 2000թ-ին ներկայացրել է հայ մշակույթը Լիբանանում հայկական մշակույթի տասնօրյակի շրջանակներում։ Նույն թվականին Օդեսայում մասնակցել է «Երկու օր երկու գիշեր» փառատոնին, ինչպես նաև հյուրախաղերով շրջագայել է Ավստրիայում։ 2001թ-ին «ՇԵԼԼ» տրիոն դարձյալ Օդեսայում մասնակցել է Improvisational Kinds of Art փառատոնին։ 2001թ-ի մայիսին Փարիզում Պ. Լանտիեյի անվան կամերային երաժշտության մրցույթին «ՇԵԼԼ» տրիոն արժանացել է առաջին մրցանակի։ 2002թ-ին մասնակցել է Մոսկվայում կայացած Հայկական մշակույթի օրերին և Մոսկովյան աշուն փառատոնին։ Տրիոյի գործունեությունը ոգեշնչում է նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործական երևակայությունը, որոնք գործեր են գրում հատկապես այս խմբի համար։ 2003թ-ից տրիոն գործում է իբրև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ Տրիոն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի ներկա մշակութային կյանքին` հանդես գալով մենահամերգներով ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: 2006 թ-ից եռյակի թավջութակահարն է Լևոն Առաքելյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |