Հ.Քլինթոն. ՌԴ-ն ու ՉԺՀ-ն պատասխանատվություն կկրեն սիրիական կարգավորման շուրջ իրենց գործողությունների համար

Հ.Քլինթոն. ՌԴ-ն ու ՉԺՀ-ն պատասխանատվություն կկրեն սիրիական կարգավորման շուրջ իրենց գործողությունների համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Չինաստանը պետք է պատժվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին օժանդակելու համար:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը Փարիզում ընթացող «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանն ու Չինաստանը որևէ գին են վճարում Բաշար Ասադի վարչակարգին օժանդակելու համար:

Գոյություն ունի իրադրությունը փոխելու միակ միջոցը` յուրաքանչյուր այստեղ ներկայացված պետությանն ուղղակի և հրատապ կերպով հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը պատասխանատվություն են կրելու իրենց գործողությունների համար»,- ասել է Քլինթոնը:

Նա նշել է, որ խռովարարները ձգտում են Ասադի հրաժարականին հասնել, և միջազգային հանրությունն աջակցում է նրանց:

Ռուսաստանն ու ՉԺՀ-ն «Սիրիայի բարեկամների» ուրբաթօրյա նիստին չեն մասնակցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---