ԱՄՆ-ը Աֆղանստանին հայտարարել է իր գլխավոր դաշնակիցներից մեկը

ԱՄՆ-ը Աֆղանստանին հայտարարել է իր գլխավոր դաշնակիցներից մեկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Աֆղանստանը ներառել է Հյուսիսատլանտյան դաշինքի բլոկի մեջ չմտնող գլխավոր դաշնակիցների ցուցակում, շաբաթ օրը լրագրողներին է հաղորդել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Քաբուլ ժամանելուց կարճ ժամանակ անց:

«Մենք գտնում ենք, որ այդ որոշումը վկայում է Աֆղանստանի ապագայի հարցում մեր մեծ հետաքրքրության մասին: Մենք անգամ չենք պատկերացնում, որ լքելու ենք այս երկիրը»,- ասել է Քլինթոնը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` որպես ՆԱՏՕ-ի բլոկից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից ` Աֆղանստանը մուտք կունենա պաշտպանության և ուսուցման համակարգերին:

Այս կարգավիճակը նաև Աֆղանստանին թույլ է տալիս մասնակցել ԱՄՆ-ի հետ համատեղ գիտահետազոտական նախագծերին և ծրագրերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---