«Ոսկե ծիրան». Միշա Ղազարյանը Վանաձորի դերասանուհուն համեմատում է Լեդի Մակբեթի հետ

«Ոսկե ծիրան». Միշա Ղազարյանը Վանաձորի դերասանուհուն համեմատում է Լեդի Մակբեթի հետ

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում ներկայացված Միշա Ղազարյանի «Արմինեն և Լեդի Մակբեթը» վավերագրական ֆիլմը ներկայացնում է Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոնում աշխատող դերասանուհի Արմինե Մացակյանի մասին, ով դեռ փոքր հասակից շաքարախտով է տառապում: Ամուսնությունից հետո, ծննդաբերելով իր որդուն, Արմինեն կորցրել է տեսողությունը: Նա գիտեր, որ իր հիվանդության պարագայում ծննդաբերությունը վտանգավոր է, բայց մայրանալու ցանկությունն ավելի ուժեղ էր: Տեսողությունը կորցնելուց հետո Արմինեն պայքարում է` չուզենալով հետ մնալ կյանքից: Նրան ամեն ինչում օգնում է ամուսինը` Թեմուր Աճինյանը, որը նույնպես դերասան է և բեմադրիչ: Նրա բեմադրություններում գլխավոր դերակատարը Արմինեն է: Թեմուրը հոգում է ընտանիքի ապրուստը, կնոջ առողջական հարցերը և կենցաղային հոգսերը` ճաշ պատրաստում, կնոջ կոշիկները մաքրում:

Միշայի խոսքով ընտանիքը գոյատևում է սիրո շնորհիվ, և անձնազոհության գնով, որովհետև Թեմուրը սիրում է իր կնոջը:

Հերոսուհին սկսում է չարանալ, մահվան թեմաներ են աչքին երևում: Նա, ամեն անգամ բեմում թողում է չարությունը, վերադառնում է կյանքի: Ռեժիսորն ասում է, որ ֆիլմը մարդկային պատմություն է, և ճակատագրերի բախման մասին է: Միշան նշեց, որ Լեդի Մակբեթը կործանում է ամուսնուն, իսկ Արմինեն` բարձրացնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---