«Ոսկե ծիրան». «Պոլիս» ֆիլմը նկարահանվել է աշխարհի, ոչ թե միայն հայերի համար

«Ոսկե ծիրան». «Պոլիս» ֆիլմը նկարահանվել է աշխարհի, ոչ թե միայն հայերի համար

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնում ներկայացված է բազմաթիվ միջազգային կինոփառատոներում ցուցադրված Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը: Ռեժիսորը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ ֆիլմի գաղափարը եկավ այն ժամանակ, երբ սպանվեց Հրանտ Դինքը: Նրա խոսքով, գլխավոր նպատակն էր սփյուռքահայի հոգեբանությունը ներկայացնել օտարերկրացիներին: Նկարահանումներն ավարտվեցին անցած տարի և ֆիլմը ներկայացվեց Ստամբուլի կինոփառատոնում: Նազարյանի խոսքով, Թուրքիայում այն բավական դրական է ընդունվել, և մյուս տարի ֆիլմը ցուցադրվելու է Թուրքիայի մյուս քաղաքներում:

Ֆիլմն ուդ նվագող սփյուռքահայ երաժիշտ և Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ Արմենակ Մուրադյանի պատմությունն է, ով վերադառնում է Ստամբուլ` մասնակցելու ուդի փառատոնի: Արմենակը, որ գալիս է խառը զգացումներով և իր պապի` 1909-ի լուսանկարով, վերադառնում է Քադըքյոյ` իր ընտանիքի հին թաղը. նա ջանում է գտնել պապի ուդի խանութը, որ գոյություն է ունեցել դարասկզբին, և 1915-ի ապրիլի 24-ին անհետացած ընտանեկան ունեցվածքը: Մինչդեռ անսպասելիորեն հանդիպում է թուրք այրի Ռեյհանին, որի հնամենի խանութը հենց նույն տեղում է, ուր Արմենակի պապի ուդի խանութն է եղել:

Ֆիլմի հաջողության գրավականը, ըստ ռեժիսորի, այն է, որ ֆիլմն արել է անկեղծ, և նկարահանվել է աշխարհի, ոչ թե միայն հայերի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---