Խորվաթիան շուտով կհամալրի ԵՄ անդամ պետությունների շարքերը

Խորվաթիան շուտով կհամալրի ԵՄ անդամ պետությունների շարքերը

PanARMENIAN.Net - Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը վավերացրել է ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը: Նա հույս է հայտնել, որ Խորվաթիայի անդամակցումը Եվրամիությանը կնպաստի իրավիճակի կայունացմանը Բալկաններում:

Իր հերթին Ավստրիայում գտնվող Խորվաթիայի նախագահը հայտարարել է, որ հուսով է, որ վավերացման գործընթացը հաջող ավարտ կունենա նաև ԵՄ այլ երկրներում, այդ թվում Սլովենիայում, անկախ առկա տարաձայնություններից:

Ավստրիան դարձավ ԵՄ 11-րդ երկիրը, որը վավերացրել է ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---